Թամար Հովսեփյան / 2024
Երկնքի և երկրի միջև կա հավերժական տարածություն, որտեղ կյանքը սկսվում և ավարտվում է: Սկսվելուն պես, այն հոսում է և թվում է աչքի մի թարթոց, սակայն ոմանք թարթում են մեկից ավելի անգամ:
Մոմիկ Վարդանյան / 2023
Կարեն Օհանյանը նկարաշարերով եւ ժամանակաշրջաններով գործող գեղանկարիչ է եւ այս ցուցահանդեսը [Երազողը] փորձ է պաշտպանելու համար գեղանկարչությունը որպես կյանքը կազմակերպելու գաղափար՝ շուկայի սպառողական ատկերացումներից դուրս։
Վարդան Ջալոյան / 2023
Արվեստագետ Կարեն Օհանյանը այժմ բնակվում է Գյումրիի ծայրամասում, որտեղից բացվում է տպավորիչ տեսարան։ Կանաչ դաշտ է, հեռվում երևում են երկու արտադրական շինություն և ծխնելույզ: Տան կողքին բնադրվել են արագիլները, երևի միակ զույգը քաղաքում։ Համարյա հովվերգական պեյզաժ, որը սակայն արվեստագետի մոտ արթնացրել է այլ տրամադրություններ: Այն կարելի բնութագրել իբրև հեղափոխական մելանխոլիա։
Հրաչյա Գալստյան / 2022
Նախ, ինչո՞ւ «Խալտուրա»: «Սովետական շրջանում պետությունը ազգաբնակչության գեղագիտական ճաշակը բարձրացնելու եւ քարոզչական աշխատանք տանելու նպատակով մեծ գումարներ էր հատկացնում գործարաններում եւ պետական հիմնարկներում միջանցքներն ու կաբինետները գեղանկարչությանբ «զարդարելու» համար… դրա համար նկարիչների միությանը կից գործում էր գեղարվեստական կոմբինատը. դա իրական կոմբինատ էր՝ նկարներ, պլակատներ եւ պոլիտբյուրոյի դիմանկարներ ստեղծելու համար: Նկարիչների շրջանում այդ կերպ գումար վաստակելը կոչվում էր «խալտուրա անել»: Որոշ նկարիչներ միայն դրանով էին զբաղվում: Իրենց անվանում էին «խալտուրշիկ»:
Արմենակ Գրիգորյան / 2022
Տարածությունն անցնելու ժամանակն աստիճանաբար վեր է ածվում կյանքն ապրելու «փլված» հուշարձանի։ Այրական ուժի հաղթական պատկերը ցույց է տալիս փխրուն կյանքին պարտվելու աննկատ նրբությունը։ Հարաբերվելով Հաղթողի հետ՝ շարունակում ենք զգալ կյանքին պարտվելու մարմնական հաճույքը։
Արմեն Եսայանց / 2021
Կարեն Օհանյանն անկախության շրջանի, հատկապես 2000-ականների ժամանակակից հայ կերպարվեստի այն գեղանկարիչներից է, որի ամեն մի նոր աշխատանք կամ նկարաշար հստակ ասելիք ունի թե՛ արդիականության, թե՛ հրատապության տեսանկյունից՝ քաղաքական, սոցիալական կամ զուտ արվեստային: Երեք կտավներից բաղկացած « Սևան » շարքը ևս նման հավակնություններ է ներկայացնում։ Որոշակի ոճային աղերսներով կապված լինելով արվեստագետի վերջին քսան տարիների ընթացքում ստեղծած աշխատանքների հետ՝ այս գործերից յուրաքանչյուրը միևնույն ժամանակ ցցուն կերպով առանձնանում է Օհանյանի նախորդ ստեղծագործությունից։
Աշոտ Փաշինյան / 2021
Կարեն Օհանյանի Սևան կտավաշարը արվեստի տարբեր ժամանակների ծանրագույն առաքելությունները կրող և արձանագրող բացառիկ շարքերից է: Վերահաստատելով արվեստագետին որպես մեծ մտավորական, նկարչի այս կտավաշարը նոր իրողությունների և նոր ժամանակների կարևորագույն հարցադրումների արձանագրումն է:
Բելլա Հակոբջանյան / 2021
Վերնագրին տեղեկանալիս ի՞նչ է գալիս Ձեր աչքի առջև։ Այն ինչին ականատես եղա ցուցասրահում մի փոքր զարմացրեց, իսկ հետո հուզեց և գրավեց։ Սևանը հենց ինքն իրենով այլ ոչ մեր պատկերացմամբ կամ ինչպես կկամենայինք ընկալել յուրովի։ Սևանը խոսում է ինքն իր մասին իրեն ներկայացնելով դիտողին։ Մի որոշ ժամանակ ցուցասրահում մնալով ինձ մոտ սկսվեց հույզերի միմյանց հաջորդող զգացողություններ՝ հանգստություն, ներդաշնակություն միևնույն ժամանակ տագնապ, անհանգստություն։ Մտնելով ներս ակնհայտ ձևով ուշադրությունս գրավեց կտավների դասավորությունը։ Երեք աշխատանք, յուրաքանչյուրի համար հատկացված անհատական պատ և սեփական կենտրոնացված լուսավորություն։
Ելենա Այդինյան / 2016
Խորհրդային քսանականները ուտոպիայի կառուցման շրջան էին: Այդ ուտոպիան միանգամայն իրականանալի էր թվում: Ռուսական ավանգարդը նոր աշխարհ կառուցելու ճանապարհներից մեկն էր: Խորհրդային պատմության հաջորդ փուլերը վկայում էին քսանականների ենթադրած ուտոպիայի իրականացման ձախողման մասին: Դրանք մեկը մյուսի հետևից հեռվացնում և գունատում էին դրա ուրվագիծը:
Վարդան Ջալոյան / 2008
Կարեն Օհանյանի մի քանի տարի առաջ ստեղծված «Իրական ուտոպիաներ» շարքը գնհատվեց որպես տարվա լավագույն գեղանկարչական գործերից: Կարծում եմ այդպիսին է նաև իր վերջին՝ Մարմնի ներդրումներ գեղանկարչական շարքը:
Եվա Խաչատրյան / 2007
Կարեն Օհանյանի կանգնեցրած մռայլ պատը մի քանի զուգորդում է առաջացնում, որոնցից առաջինը կապված է պատնեշի, խոչընդոտի և հեղափոխության ու պատերազմների պատճառ դարձած մարդկությանը հայտնի բոլոր պատերի սիմվոլիկ նշանակության հետ:
Գոհար Վարդանյան / 2006
Գոհար Վարդանյան 2006-ի Մայիսի 5-31-ը Երևանի ժամանակակից արվեստի կենտրոններից մեկում՝ ՆՓԱԿ-ում, տեղի ունեցավ Կարեն Օհանյանի «Իրական ուտոպիաներ» խորագիրը կրող գեղանկարչական շարքի համանուն ցուցահանդեսը:
Վարդան Ազատյան / 2006
Կարեն Օհանյանի «Իրական ուտոպիաներ» (2005-2006) շարքը՝ հեղինակի պատրաստվածությամբ, մասշտաբներով և հավակնությամբ կարելի է դասել վերջերս Հայաստանում ստեղծված լավագույն գեղանկարչական գործերի շարքին: Սույն հոդվածը այդ շարքի ֆորմալ-ստրուկտուրալ և սոցիալական վերլուծության փորձ է: