Կարեն Օհանյանը նկարաշարերով եւ ժամանակաշրջաններով գործող գեղանկարիչ է եւ այս ցուցահանդեսը [Երազողը] փորձ է պաշտպանելու համար գեղանկարչությունը որպես կյանքը կազմակերպելու գաղափար՝ շուկայի սպառողական ատկերացումներից դուրս։

Հիշողություններով, երազած ձեւով նկարելով, ըմբոստությամբ, գեղանկարչության ու արվեստի հանդեպ անսահման սիրով, արվեստի համար իր համար կարեւոր մարդկանց պատկերելով, վստահ արված այս գործերում Կարեն Օհանյանի համոզումն է չհամարել արվեստը որպես կյանքի հետին, ոչ անկարեւոր մի բան փոփոխուն ու շարժունակ աշխարհում, որտեղ նկարիչը շուկայի պարտադրանքով կարծրացած անհատականության հաշվին պետք է գործի։

Արվեստագետի իդեան երազելն է, ինչպես եւ անարխիզմի պատկերացումն է։ Նա գեղանկարչությունը համարում է որպես կարեւոր ձեւ կյանքը կազմակերպելու ու պահպանելու համար։

Այս ցուցահանդեսը [Երազողը] կյանքը ստանդարտիզացնող արվեստի կատարման ու ընկալման մոդայիկ ձեւերը փոխելու եւ գեղանկարչությամբ քաղաքական եւ հանրային կյանք ունենալու ավելի լավ եղանակներ գտնելու փորձ է եւ իրականացվում է արվեստը կյանքից հեռվացնող ստրուկտուրաներից դուրս տարածքում։




Մոմիկ Վարդանյան