Եվա Խաչատրյան
Կարեն Օհանյանի կանգնեցրած մռայլ պատը մի քանի զուգորդում է առաջացնում,
որոնցից առաջինը կապված է պատնեշի, խոչընդոտի և հեղափոխության ու
պատերազմների պատճառ դարձած մարդկությանը հայտնի բոլոր պատերի սիմվոլիկ
նշանակության հետ:
Այնուհետև պատը վերածնվում է ավելի խոշոր
ամբողջության մի մասի ՝ տան մանրամասնի, որից հետո ուշադրությունես դարձնում
յուրաքանչյուր քարի վրա, որն ունի իր տեղն ու նշանակությունը:
Երևան քաղաքի բնակիչների համար դա շատ ծանոթ պատկեր է ՝ հիշեցնող
հին շենքերի փլուզման և նրանց տեղում նորերի կառուցման մասին: Միայն թե
հեղինակը, այդ հիշեցումից բացի, նշանակություն է տալիս յուրաքանչյուր քարի
ռեալիստական պատկերմանը, որն իր թվային սիմվոլիկայով ինչ – որ ինֆորմացիա է
իր մեջ թաքցնում: