Արվեստի Քննադատության Պատմություն

Դասախոս՝ Վարդան Ազատյան
ՈՒսանողուհի՝ Բելլա Հակոբջանյան

Կարեն Օհանյանի անհատական ցուցահանդեսի քննադատական գրախոսություն

Խորագիր`
<<Կարեն Օհանյան․ ՍԵՎԱՆ>>




Ցուցադրության համադրող՝Արմեն Եսայանց
Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Վերնագրին տեղեկանալիս ի՞նչ է գալիս Ձեր աչքի առջև։ Այն ինչին ականատես եղա ցուցասրահում մի փոքր զարմացրեց, իսկ հետո հուզեց և գրավեց։ Սևանը հենց ինքն իրենով այլ ոչ մեր պատկերացմամբ կամ ինչպես կկամենայինք ընկալել յուրովի։ Սևանը խոսում է ինքն իր մասին իրեն ներկայացնելով դիտողին։ Մի որոշ ժամանակ ցուցասրահում մնալով ինձ մոտ սկսվեց հույզերի միմյանց հաջորդող զգացողություններ՝ հանգստություն, ներդաշնակություն միևնույն ժամանակ տագնապ, անհանգստություն։ Մտնելով ներս ակնհայտ ձևով ուշադրությունս գրավեց կտավների դասավորությունը։ Երեք աշխատանք, յուրաքանչյուրի համար հատկացված անհատական պատ և սեփական կենտրոնացված լուսավորություն։ Այդ լուսավորությունը իր հերթին ամբողջացնում է գործերի լիարժեք ըմբռնումը։ Սակայն Կարեն Օհանյանի այս աշխատանքները ընկալման համար դյուրին և պատրաստի գործեր չեն։ Նրանք պարտավորեցնում են, որ միտքդ մարզես և սկսես մտածել։ Աշխատանքների հետ շփումը բավականին երկար և մեդիտատիվ ընթացք է։ Այդ ամայի, միստիկ, լուռ տարածքները, որոնք կարծես այլ հարթության մակարդակում լինեն։ Այս պարագայում և՜ միջավայրը, և՜ հատուկ լուսավորությունը, կտավների զսպվածությունը հղում են  ինքդ քեզ բազմաթիվ հարցեր հնչեցնելուն։ Պատկերագրական առումով ներկայացված համեմատաբար չափսերով մեծ ստեղծագործություններից երկուսում պատկերված են արդյունաբերական շենքեր հիշեցնող կառույցներ համադրված բնության հետ, իսկ երրորդ աշխատանքում՝ ճարտարապետության և բնության կապը։ Այնուամենայնիվ գործերը կարող են անհարմարության զգացում փոխանցել դիտողին շնորհիվ ներսից դուրս եկող հեռանկարի։ Այս դեպքում երբ հեռանկարի գծերը միմյանց հետ ոչ թե հատվում են նկարի խորքում, այլ փորձում են դուրս գալ դեպի դիտողը,  ինչը և կարող է արգելք հանդիսանալ՝ պատնեշ աչքի համար, աշխատանքի մեջ ներթափանցելու տեսանկյունից, բայց դրան հարկավոր չէ ընդդիմանալ։ Աշխատանքները իրենց չափսերից ելնելով նաև այնպիսին են, որ հնարավոր չէ ամփոփել մեկ հայացքով։ Մի փոքր համբերատար լինելուց հետո ստեղծագործությունները իրենք կսկսեն խոսել, ազդեցություն ունենալ դիտողի վրա, ինչպես նաև կթելադրեն իրենց ընկալելու եղանակները։ Հետաքրքրական է, որ Օհանյանը իր աշխատանքների առանցքում չի շոշափում լճի առանձնահատկությունները, այլ կտավների առանցքում այնպիսի հարցեր են դրված, որոնք կանհանգստացնեին հենց Սևանին, կամ ընդհանրապես բնությանը։ Այնպիսի հարցեր, որոնց պետք է սկսել ավելի լրջորեն մոտենալ։ Գունազգացողության առումով արվեստագետը չի օգտագործում վառ արտահայտված գույներ։ Քսվածքը հիմնականում հարթ է, բարակ շերտով և մեծ կտորներով։ Օգտագործված են հանգիստ, միապաղաղ, պաստելային գույներ, որոշ ակցենտային հատվածներով։   Բացի այդ գունային հեռանկարին էլ այդքան չի անդրադարձել և պլանային որոշակիությունը բացակայում է։ Կարծես մեկ հարթության մակարդակում միմյանց հետ փոխկապակցված և որը խիստ ակնառու է շրջված (մասնավորապես նկ․2) լինեն։ Բախվելով նման աշխատանքների հետ փորձում ես մտովի ուղղել ամեն բան, նույնիսկ որոշ ձևեր ընդունում կտավի առջև և ձգտում ամեն կերպ դարձնել ըմբռնելի։ Սակայն դա ճիշտ ճանապարհը չէ։ Այս պարագայում աշխատանքը կկորցնի իր իրական բովանդակությունը և ասելիքը։ Գործերը պետք է հասկանալ իրենք իրենցով։ Եթե կտավը դիտելիս կարողանանք մեր միտքը հանգիստ թողնել, ապա գործը կսկսի խոսել և պատմել իր մասին։ Կարելի է նկատել արդյունաբերական կառույցների գերակայությունը բնության նկատմամբ։ Հատկապես կտավում զբաղեցրած դիրքի տեսանկյունից։ Սակայն հարցը փոքր ինչ մակերեսային է և որքանով է իրականում այս հարցը համապատասխանում իրականությանը։ Մինչև որ կետում է աշխատում այդ գերակայությունը։ Կարծում եմ, որ աշխատանքները տարաժամանակյա են և կարողանում են փոխակերպվել և հղել այնպիսի հարցեր, որոնք տվյալ ժամանակ քննարկման առարկա կլինեն։ Առնչվող արտադրական, բնապահպանական, սոցիալական խնդիրներին, բնության հետ հարաբերության մեջ, որը ցավոք վերջին շրջանում շատ նուրբ և ցավոտ հարց է։ Եվ այս կտավները հնարավորություն են տալիս իրենց հետ միայնակ մնալով մտորելու այս խնդիրների շուրջ և ի վերջո հասկանալու, թե որն է մեզ համար ավելի նշանակալի։ Մտորելով նաև բնության և իր հետ կապվող ամայության հարցի շուրջ և հասկանալ, թե ինչու և ինչ պատճառներով է, որ մարդկությունը օտարվում է բնությունից։ Կարեն Օհանյանը իր նկարներում արծարծում է այս բոլոր հարցերը, ինչպես նաև հարցը ավելի շոշափելի դարձնելու և մեր ուշադրությունը գրավելու համար իր կտավները ներկայացնում է մարդկանց բացակայությամբ։ Ակնհայտորեն ցույց է տալիս թե ինչ արդյունքի (արտադրական շինությունները) հետևանքով է, որ մարդիկ աստիճանաբար կտրում են իրենց կապերը բնության հետ։ Դա միանշանակ լավ արդյունքի չի հանգեցնի։ Բնությունը շնչող կենդանի օրգանիզմ է, որը կարիք ունի խնամքի և ուշադրության։ Այս առումով գործերը ուշագրավ են մեր օրերի համար։ Այսպիսով, ես դուրս եկա ցուցասրահից ամբողջական ծանոթանալով Սևանին, այս դեպքում հենց իր Սևանի աչքերով։ 

 

Fig. 1
Fig. 2
Fig. 3
Fig. 4